Բաժիններ՝

Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Երևանում ծանոթացել են ԵԱ-ի անցկացման համար առաջարկվող պայմաններին

Հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու հայտի շրջանակում ենթակառուցվածքների ուսումնասիրության և պայմաններին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային ֆեդերացիայի աշխատանքային հանձնաժողովի անդամները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԵԱ-ի հանձնաժողովի անդամներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ուսումնասիրել են նաև մայրաքաղաքի հյուրանոցային համակարգը: Բացի Հայաստանից 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հնարավորությունները բավական բարձր են գնահատվում: Եվրոպայի առաջնության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մեկ ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031