Աշոտ Ղուլյանը՝ կառավարության ուշադրությանն է հրավիրել ԼՂՀ-ից փայտի մեծ հոսքի վրա. «Թե ուր է գնում հոսքը՝ անհասկանալի է»

Կաչաղակաբերդի շուրջ վայրի բնությունը, որ վայելում էին զբոսաշրջիկները, այժմ արդեն չկա, այնտեղ արդեն ճանապարհներ են բացվել, հատատեղ է, շրջակայքում էլ աղբ։ Այս մասին Ազգային ժողովի օրերս կայացած նիստում բարձրաձայնել է պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Նրան հետաքրքրում էր, թե, արդյո՞ք, օրենքի սահմաններում է այդ ամենն իրականացվում, եւ եթե այո, ապա պարտադրվո՞ւմ է ծառեր հատողներին պահպանել շրջակայքի մաքրությունը։

Ի պատասխան փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ կառավարությունում տեղյակ են խնդրին եւ բնապահպանության վարչությանը հանձնարարել են ուսումնասիրել ու անմիջապես դադարեցնել ծառահատումները, եթե ապօրինի են։

Փոխվարչապետը հավաստիացրել է նաեւ, որ Կաչաղակաբերդը կլինի առանձնացված տարածք եւ զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Այն կընդգրկվի մոտակա Քոլատակ գյուղում նախատեսվող զբոսաշրջային ծրագրում, որը պատրաստ է հովանավորել բարերար Հայկ Մաղաքելյանը։

Հարցուպատասխանին միացել է նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կառավարության ուշադրությունը հրավիրելով վերջին շրջանում հանրապետությունից փայտի մեծ հոսքի վրա, նշելով. «Թե ուր է գնում հոսքը՝ անհասկանալի է»։

Տեսանյութեր

Լրահոս