Բաժիններ՝

Վթար՝ Ներքին Չարբախ – Մասիս ավտոճանապարհին

Սեպտեմբերի 21-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ Հ-14 միջհամայնքային ավտոճանապարհի Ներքին Չարբախ – Մասիս 1-ին կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 25ՕՍ720 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Ս. ծնվ. 1980թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել, այնուհետև՝ բախվել էլ.սյանը: Ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ը (ծնվ. 1984թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի ԲԿ»: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս