Բաժիններ՝

Յուղոտ կաթնամթերքը պաշտպանում է դիաբետից. հետազոտություն

Դիաբետից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել բարձր յուղայնությամբ կաթնամթերք` պանիր, կարագ, սերուցք, գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով անցկացված հետազոտության արդյունքները:

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ կաթնամթերքում պարունակվող ճարպն օրգանիզմի համար ավելի օգտակար է, քան մյուս սննդամթերքների ճարպը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում ութ չափաբաժին (մեկ չափաբաժինը ներառում է 200 մլ կաթ կամ յոգուրտ, 20գ պանիր, 25 գ սերուցք կամ 7գ կարագ) կաթնամթերք օգտագործողները 23% -ով ավելի քիչ են բախվում դիաբետի խնդրի հետ:

Ինչ վերաբերում է դիաբետի ռիսկի աճին, ապա հիվանդությանը նպաստում են ծխելը, ֆիզիկական ակտիվության նվազումը եւ սննդակարգում չափից շատ մսամթերքի ներառումը: Ամեն օր մսեղեն, հատկապես՝ անյուղ մսեղեն, օգտագործողների մոտ դիաբետի ռիսկն ավելանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս