Բաժիններ՝

Սրանք լավագույն սմարթֆոններն են, որ երբևէ արտադրել ենք. Apple-ը ներկայացրեց նոր մոդելները (լուսանկարներ)

Ամերիկյան Apple ընկերությունը երեկ ներկայացրել է iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները, որոնք նախորդ մոդելների համեմատ ավելի մեծ էկրան և բարձր արտադրողականություն ունեն:

«Սրանք լավագույն սմարթֆոններն են, որոնք մենք երբեւէ արտադրել ենք»,-հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը: Նա նշել է, որ նոր մոդելները ընկերության համար խոշոր առաջընթաց են սմարթֆոնների արտադրության պատմության մեջ:

iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները ներկայացել են նոր սերնդի Retina էկրաներով, որն ստացել է Retina HD անվանումը: iPhone 6-ն ունի 4.7 դյույմ, իսկ iPhone 6 Plus-ը` 5.5 դյույմ անկյունագծով էկրան: Նրանք աշխատելու են նոր՝ iOS 8 պլատֆորմով:

a2

a1

a3

Սմարթֆոնների վաճառքը ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Հոնկոնգում, Ճապոնիայում և Սինգապուրում կսկսվի սեպտեմբերի 19-ից:

Բացի սմարթֆոններից, ամերիկյան տեխնոլոգիական հսկան ներկայացրել է իր «խելացի» ժամացույցը` iWatch-ը, ինչպես նաև բջջային վճարման նոր համակարգեր:

a4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս