Բաժիններ՝

Նիհարեցնող հաբեր

Ժամանակակից հասարակության մեջ ավելորդ քաշի խնդիրը դառնում է էլ ավելի ակտուալ: Դրանով պայմանավորված՝ դեղագործական շուկան առաջարկում է նիհարեցնող միջոցների հսկայական ընտրություն:

Նիհարեցնող միջոցների հիմնական տեսակները

Սննդի փոխարինիչներ. Դրանք սովորաբար կոկտեյլներ և բատոններ են, որոնցով խորհուրդ է տրվում փոխարինել սննդի ընդունման առանձին փուլերից մեկը: Նման տիպի սնուցումը հատկապես ընդունված է մարզիկների մոտ, այն իրականում չի պարունակում կալորիաներ, իսկ նրանում պարունակվող սպիտակուցը լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և երկար ժամանակ վերացնում քաղցի զգացողությունը: Սննդի սպիտակուցային փոխարինիչների բացասական կողմերից կարող են համարվել դրանց բարձր գինը, ինչպես նաև արհեստական արոմիատիզատորները, որոնք կարող են առաջացնել ալերգիա և ունեն հատուկ համ:

Ճարպ այրիչներ. Սրանք ենթամաշկային ճարպի այրմանն ուղղված պարտաստուկներ են: Ճարպ այրիչ միջոցներ կարելի է ձեռք բերել և օգտագործել, եթե զբաղվում եք սպորտով և պահպանում անհատական սննդակարգ: Բանը նրանում է, որ այս միջոցները սկսում են իրենց աշխատանքը կատարել մարզումների ընթացքում, երբ արագանում է նյութափոխանակությունը և բարձրանում մարմնի ջերմաստիճանը: Պետք է ուշադրություն դարձնել կողմնակի ազդեցությունների մեծ ցանկի վրա՝ այրոցի զգացում, սրտխառնոց, զարկերակային ճնշման բարձրացում, տախիկարդիա (հաճախասրտություն), ալերգիկ ռեակցիաներ և այլն:

Ճարպի բլոկատորը (սովորաբար սա խիտոզանի հիմքով պատրաստուկ է) կարող է կլանել և պահպանել ճարպերը՝ կանխելով դրանց ներծծումն օրգանիզմում: Այս պատրաստուկների գործողության հիմնական սկզբունքը ճարպերի տրոհման համար պատասխանատու լիպազա ֆերմենտի ճնշումն է: Սննդի հետ օրգանիզմ ներթափանցող ցանկացած ճարպ չի յուրացվում, և օրգանիզմը ստիպված է ծախսել սեփական պաշարները: Այս պատրաստուկների բացասական կողմերից մեկն է հանդիսանում օգտակար Օմեգա-3-ճարպաթթուների անբավարար յուրացումը, որով պայմանավորված՝ պետք է հստակորեն հետևել անհատականորեն խորհուրդ տրվող չափաբաժիններին:

ԿԱՀ (կենսաբանական ակտիվ հավելումներ) . Կա նիհարեցնող ԿԱՀ-ի երեք հիմնական տեսակներ.

1) Սովի զգացողության կարգավորիչները որպես կանոն Garcinia cambogia-ի պրեպարատներն են, որոնք պարունակում են ախորժակը վատացնող հիդրօքսիկիտրոնաթթու:
2) Ճարպ այրիչները կոֆեինատիպ նյութեր պարունակող պրեպարատներ են, որոնք ավելացնում են էներգիայի ծախսը և այդպիսով՝ նվազեցնում կենդանական բջիջների սինթեզը:
3) Սնուցման չափաբաժնի մոդիֆիկատորներ. սրանք սովորաբար սննդային թելիկներ են, ինչպիսիք են, օրինակ՝ ցելյուլոզը և բջջանքը: .

Ճիշտ ընտրված սննդակարգի զուգակցմամբ՝ ԿԱՀ-երը կարող են օրգանիզմին տալ բավարար քանակությամբ կարևոր միկրոէլեմենտներ և վիտամիններ: Բացասական կողմերն են պրեպարատի ցածր արդյունավետությունը՝ նիհարեցման առումով և նրա բաղադրիչների անհատական անհանդուրժողականությունը:

Միզամուղ և փորը թուլացնող միջոցներ. Օրինակ՝ թեյերը կամ կապսուլաները կարելի է օգտագործել միայն որպես ժամանակավոր միջոց, որն օգնում է մաքրել աղիները և ազատվել այտուցներից: Նման պրեպարատների միջոցով ընդամենը ստեղծվում է քաշի կորստի պատրանք: Ավելին, միզամուղ միջոցների մշտական կիրառումը հանգեցնում է ջրա-էլեկտրոլիտային հավասարակշռության խախտմանը, մկանային թուլացմանը, մաշկի թոշնմանը, սրտի ռիթմի խախտմանը և ցնցումների: Փորը թուլացնող միջոցների նկատմամբ ձևավորվում է կախվածություն, և նման «բուժման» կուրսից հետո կարելի է ձեռք բերել խրոնիկ փորկապություն՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:

Որպես ցանկացած սննդակարգի հավելում, հատկապես վերը նշված միջոցներից մեկի կամ մի քանիսի զուգակցմամբ սննդակարգի դեպքում, հանդիսանում են պրեպարատները՝ սորբենտները: Այս միջոցները նպաստում են օրգանիզմի մաքրմանը, դուրս են բերում խարամները և տոքսինները, պաշտպանում են օրգանիզմը պրեպարատների կողմնակի ազդեցություններից, ինչպես նաև մեծացնում ցանկացած սննդակարգի արդյունավետությունը:

Doctors.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս