Բաժիններ՝

Տնտեսական օճառը մի շարք օգտակար հատկություններ ունի

Facte.ru-ն գրում է, որ տնտեսական օճառն ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն հաջողությամբ օգտագործվում է բորբոքային պրոցեսների բուժման համար: Տնտեսական օճառի միջոցով, ըստ կայքի, բուժվում են նաև գինեկոլոգիական հիվանդություններ: Վիրաբույժները գիտեն նաև, որ տնտեսական օճառը կարող է «փոխարինել» բժշկական ձեռնոցներին: Գլուխը լվանալով տնտեսական օճառով՝ կարելի է հասնել նրան, որ մազերը դառնան ավելի խիտ և առողջ: Խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում գոնե երկու անգամ լվացվել տնտեսական օճառով, որպեսզի մաշկը երիտասարդ մնա: Դրանից հետո, սակայն, անհրաժեշտ է ձեռքի քսուք օգտագործել: Այն կարելի է օգտագործել նաև բշտիկներից ազատվելու համար: Եթե տնտեսական օճառը քսեք մարմնի վնասված մասին, ապա հնարավոր է խուսափել կապտուկներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս