Բաժիններ՝

Վախճանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի Ջոան Ռիվերզը

Վախճանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի եւ հաղորդավար Ջոան Ռիվերզը: 81-ամյա աստղն անցած շաբաթ հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդիրներով:

Ջոան Ռիվերզը (իսկական ազգանունը՝ Մոլինսկի) ծնվել է Նյու Յորքում, ռուսաստանցի ներգաղթյալների ընտանիքում: 1960-ականներին սկսել է աշխատել հեռուստատեսությունում՝ մասնակցելով մեծ ժողովրդականություն վայելող շոուների: Էկրանին իր կատակերգական դերերով հայտնվել է 1968 թվականից: Վերջին շրջանում նա աշխատում էր որպես «Նորաձեւության ոստիկան» հանրահայտ հեռուստաշոուի մեկնաբան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս