Բաժիններ՝

Թեյը մարդկանց պաշտպանում է անժամանակ մահից

Ֆրանսիացի պրոֆեսոր Նիկոլյա Դանշենի կարծիքով՝ թեյի կանոնավոր օգտագործումը 24%-ով նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահվան ռիսկը: Այս մասին գրում է Doctors.am-ը՝ հղում անելով News Israel պարբերականին: Նա եկել է նման եզրակացությանը՝ հետազոտելով 18-95 տարեկան 131401 հիվանդի:

Հետազոտություն իրականացնող խումբը կամավորներին բաժանել է երեք խմբի՝ «թեյ և սուրճ չօգտագործողների», «1-4 բաժակ թեյ և սուրճ օգտագործողների» և «օրական 4 բաժակից ավելի թեյ և սուրճ օգտագործողների»: Պարզվել է, որ բացի թեյի և սուրճի սիրահար լինելուց՝ նաև սիգարետ սիրող մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը բարձր է: Սակայն, եթե մարդն օրական խմում է 4 բաժակ սուրճ, ապա նրա մոտ սիստոլիկ զարկերակային ճնշումը նվազում է, իսկ դիաստոլիկը՝ բարձրանում: Թեյի դեպքում պատկերը նույնն է, սակայն ավելի արտահայտված էֆեկտով:

Թեյի սիրահարների խմբում սիրտ-անոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահվան ռիսկը ցածր էր 24%-ով: Հատկապես ըմպելիքների բոլոր «պլյուսները» կարողանում էին գնահատել նախկին և ներկայիս ծխողները: Չծխողների վրա թեյը գրեթե որևէ ազդեցություն չի թողել: Հայտնի է, որ թեյն օգտակար է հակաօքսիդանտների պարունակությամբ: Ավելին, ըստ վիճակագրության՝ թեյ խմող մարդիկ ընդհանուր առմամբ վարում են առողջ ապրելակերպ՝ սրճամոլների համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս