Բաժիններ՝

Վազքն առողջարար է. ինը պատճառ՝ վազելու համար

Դեռ հին հույներն էին ասում. «Եթե ցանկանում ես ուժեղ լինել՝ վազիր, ցանկանում ես գեղեցիկ լինել՝ վազիր, ցանկանում ես խելացի լինել՝ վազիր»։ Եւ նրանք իրավացի էին։ Պարզ է, որ վազքն ինքնին համադարման չէ, սակայն օրգանիզմի վրա նրա դրական ազդեցությունն անվիճելի է։ Այն նաեւ հրաշալի տեսք ունենալու իդեալական եւ անվճար միջոց է։ Մասնագետները հօգուտ վազքի ներկայացնում են եւս ինը պատճառ.

Վազքը մեծացնում է սրտի եւ անոթների հնարավորությունները, նպաստում սրտի մկանների ամրացմանը։

Արյան մեջ ավելանում է թթվածինը։ Մարզված սիրտը մեկ ցիկլի ժամանակ ավելի շատ արյուն է մղում։

Վազքը նաեւ լավագույն միջոց է նյարդային լարվածության դեմ։ Այն թոթափում է սթրեսն ու հոգնածությունը։

Վազքի ժամանակ «երջանկության հորմոն»՝ էնդորֆին է արտադրվում։ Այսինքն՝ տրամադրությունը բարձրանում է, եւ դեպրեսիաներն անհետանում են։

Մտավոր ակտիվության աճ է նկատվում։ Հաճախ հենց վազքի ժամանակ են ծնվում խնդիրների լուծումները, քանի որ արյան շրջանառությունն ակտիվանում է, ավելի ակտիվ է գործում կենտրոնական նյարդային համակարգը, հետեւաբար նաեւ՝ ուղեղը։

Կանոնավոր վազքը նպաստում է իմունիտետի բարձրացմանը՝ արյան մեջ էրիթրոցիտների եւ հեմոգլոբինի բարձրացման շնորհիվ։ Վազքի ժամանակ արյան մեջ նվազում է խոլեստերինի մակարդակը։

Վազել կարելի է եւ առավոտյան, եւ երեկոյան։ Առավոտյան, երբ արյան մեջ ավելանում են հորմոնները, այն լիցքաթափվելու, իսկ երեկոյան՝ լարվածությունը թոթափելու լավագույն միջոց է։

Գիտնականները նաեւ ապացուցել են, որ վազքի ժամանակ լյարդի հյուսվածքների մասնակի ռեգեներացիա է կատարվում, ինչպես նաեւ այն նպաստում է երիկամների ֆունկցիայի բարելավմանը։

Վազքը նաեւ բարերար ազդեցություն է ունենում հենաշարժողական ապարատի վրա։ Տարեց մարդկանց համար նման մարզումները կարեւոր են, քանի որ խոչընդոտում են դեգեներատիվ փոփոխություների առաջացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս