Բաժիններ՝

«Ջոս» համալիրում միջադեպ է տեղի ունեցել. news.am

«Ջոս» ռեստորանային համալիրի ակումբում օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչը ստիպված են եղել հանդարտեցնել իրավապահների միջամտությամբ: Ըստ ականատեսներից մեկի՝ ռեստորանից ահազանգել են ոստիկանների, որոնց ժամանելուց հետո միջադեպը հարթվել է:

Ոստիկանությունից հաստատեցին կատարվածը, սակայն մանրամասները չհայտնեցին:

Համալիրի կառավարիչ Վահրամ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ թեթեւ ընդհարում է տեղի ունեցել, որը վայրկյանների ընթացքում հարթվել է:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս