Բաժիններ՝

Դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց տեղափոխվածի կյանքը փրկել չհաջողվեց (տեսանյութ)

Հուլիսի 25-ին, գիշերվա ժամը երկուսն անց կեսին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կումայրիի բաժին, որ ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 1978 թվականին ծնված Էդգար Անտիկյանը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ապա բացատրական աշխատանքի շնորհիվ արդեն հաջորդ օրը ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել տուժողի հորեղբոր որդին` 1985 թվականին ծնված Վաղինակ Սարգսյանը:

Ըստ նրա` իր և Էդգարի միջև հաճախակի են վիճաբանություններ ծագել կենցաղային հարցերի շուրջ, իսկ նախորդ գիշերը ժամը մեկի սահմաններում ծագած հերթական վեճի ժամանակ ինքն է դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել Էդգարին ու դիմել փախուստի:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս