Բաժիններ՝

Աջակցություն անօթևան ընտանիքներին (լուսանկարներ)

Անցած ձմռան նախաշեմին «Շիրակ կենտրոնը» նախաձեռնեց «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիա, որի շրջանակներում մոտ 4800 պարկ վառելափայտ բաժանվեց ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծանր վիճակում ապրող մոտ 450 այնպիսի ընտանիքների, որոնցից շատերի ձմռան վառելիքի հայթայթման վայրերը դարձել էին աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները:

«Շիրակ կենտրոնի»  հայտարարված բարեգործական ձեռնարկին անմիջական աջակցություն ցուցաբերեցին ինչպես մեր հայրենակիցները Հայաստանից և արտերկրից, այնպես էլ օտարերկրացիներ:

Զգալի աջակցություն ցուցաբերեցին նաև արտերկրում գործող հայկական բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու ձեռնարկին:

«Շիրակ կենտրոնը»,շարունակում է անօթևան ընտանիքներին ձմռան վառելիքի տրամադրման ակցիան, ինչպես նաև բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկը:

 

10553382_814813381862512_6861723147812855276_n

10384295_814812275195956_4029561654441914716_n

1017442_814813368529180_8710357249584405711_n

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս