Բաժիններ՝

Ցուցարարները կառավարության շենքի մոտ մուկ ու կատու էին բերել (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի առջև մի խումբ ցուցարարներ յուրօրինակ ակցիա անցկացրին: Նրանք իրենց հետ բերել էին մուկ ու կատու և պահանջում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իջնի:

«Ժողովրդից վախեցող յուրաքանչյուր պաշտոնյայի կատվից վախեցող մկան օրն ենք գցելու»,- ասաց ցուցարարներից մեկը:

Նրանք բաց թողեցին մկանը, այնուհետև կատվին: Կենդանիները փախան: Իսկ ցուցարարները հայտարարեցին, որ նույն կերպ պաշտոնյաներն են փախնում ժողովրդից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս