Վկան դատարանում ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանին չի ճանաչում

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործվ դատական նիստին հարցաքննվում են վկաները: Վկա Անժելա Պողոսյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանին չի ճանաչում: Նրա խոսքով՝ 2013թ. հունիսին իր տղային անսպասելի զորակոչել են բանակ, որդին ծրագրավորողի մասնագիտություն ունի: Ա. Պողոսյանի խոսքով՝ որդուն զորակոչել են բանակ Մատաղիս, սակայն ինքը դեսից-դենից լսել էր, որ դա վատ վայր է: Կնոջ խոսքով՝ ինքը մի քանի օր անց ստիպել է ամուսնուն իրեն  Մատաղիս տանել, որտեղ ընդամենը մի քանի րոպեով իրենց թույլ են տվել տեսնել որդուն, ով շատ նիհարած է եղել:

Անժելա Պողոսյանը պատմեց, որ դրանից հետո իր ծանոթների հետ խոսելի՝ նշել է, որ ցանկանում են ինչ-որ բան անել որդու համար և մի անգամ իր համակուրսեցի Ծովինարին պատմել է կատարվածի մասին, և Ծովինարն ասել է, որ եթե կարողանա՝ կփորձի օգնել: Կինը դատարանում պատմեց, որ մի քանի օր անց իրեն զանգահարել է Ծովինարը, ասել, որ եղբայրը (խոսքը Վոլոդյա Ավետիսյանի մասին է) զինծառայող է և հնարավոր է՝ կարողանա օգնել իրեն: Ինքն ասել է, որ ցանկություն ունեն, որպեսզի տղան ծառայի այլ վայրում: Ծովինարը, ըստ վկայի, տվել է Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը, իր ամուսինն ու Վ. Ավետիսյանը պայմանավորվել են, հանդիպել Օպերայի բակում, ապա իր ամուսինն ասել,  որ Վոլոդյա Ավետիսյանը չի կարող որդուն այլ զորամաս տեղափոխել, սակայն իրենք ի սկզբանե մտադիր չեն եղել գումար տալ:

Ա. Պողոսյանը պատմեց, որ որոշ ժամանակ անց իրենք տանը հանգիստ նստած են եղել, իրենց զանգահարել է և ասել, որ իրեն տեղափոխում են այլ զորամաս, սակայն այլ բան չի ասել, ինչից հետո որոշ ժամանակ անց ռազմանական ոստիկանության երեք աշխատակիցներ եկել են իրենց բնակարան, ասել, որ պետք է գնան Ռազմական ոստիկանություն, որտեղ ինքն ու ամուսինը նստած են եղել առանձին սենյակներում:

Նրա խոսքով՝ իրենք բավական երկար են մնացել Ռազմական ոստիկանությունում՝ մոտավորապես մինչև ժամը 01:30-ը, ապա աշխատակիցներն իրենց մեքենայով տարել են մինչև ճանապարհի մի մասը:

Կարդացեք նաև

Գործով դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ նշելով, որ առկա են էական հակասություններ դատարանում տված ցուցմունքների միջև: Մեղադրողի խոսքով՝ նախաքննության ընթացքում վկան ասել է, որ ամուսնու հետ հանդիպման ընթացքում Վ. Ավետիսյանը 500 դոլար է պահանջել և ասել, որ կօգնի նույն զորամասում ավելի հեշտ ծառայության անցնել: Մեղադրողի խոսքով՝ այժմ վկան ասում է, որ իր ամուսինն իրեն նման բան չի պատմել:

Վկայի հարցաքննության արձանագրությունում նշված է, որ այն սկսվել է 19:15-ին և ավարտվել 21:50-ին, սակայն վկան հայտնում է, որ Ռազմական ոստիկանությունում մնացել է մինչև ժամը 01:30-ը: Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին՝ արդյոք արձանագրության մեջ նշված ժամը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ի պատասան վկան ասաց. «Երևի չեն համապատասխանում իրականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս