
Թուրք հնագետները հայտարարել են «Աբրահամի քաղաքի» հայտնաբերման մասին

Թուրքական Hurriyet Daily News թերթի փոխանցմամբ`Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Քիլիս քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է բրոնզե դարի ժամանակվա «կորսված քաղաք»: Պեղումների ղեկավար, պրոֆեսոր Աթիլլա Էնգինի պնդմամբ` այդ քաղաքում կարող է ապրած լինել բիբլիական Աբրահամ մարգարեն:
Նա հավելել է, որ այդ հայտնագործությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանի և երկրի զբոսաշրջության համար: Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ինչ փաստաթղթի վրա է հենվում Էնգինը և որտեղ է այն հայտնաբերվել: Նա հավելել է, որ նույն վայրում հայտնաբերվել է նաև արծաթե դրամների պահեստ, որոնք պատկանում են «Ալեքսանդր Մեծին»: