Լարված իրավիճակ Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում. Քաշքշուկ ոստիկանների ու ակտիվիստների միջև

Այս պահին Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում լարված իրավիճակ է: Միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և ակտիվիստների միջև: Ոստիկանները պահանջում են ակտիվիստներին չանցնել հոծ գիծը, և չխանգարել երթևեկությունը, սակայն ոգևորված երիտասարդները չեն ենթարկվում ոստիկանների կոչերին:

Սակայն իրավիճակը անկառավարելի է, քանի որ Տարոն Մարգարյանի որոշումից ոգևորված երիտասարդները վազում են փողոցի մեջտեղով, նստում գետնին, նրանցից ոմանք նույնիսկ վազում են դեպի մեքենաները, ինչը ոստիկանները որևէ կերպ չեն կարողանում կանխել:

Տեսանյութեր

Լրահոս