ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ օրեր առաջ կարևոր արձանագրում տեղի ունեցավ, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են Հայաստանի Հանրապետության համար, և այդ սպառնալիքը չեզոքացնելու համար մենք գնում ենք այդ հարաբերությունների կարգավորմանը, ինչն առաջին հայացքից անխոցելի քաղաքական պատասխան է:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ վերևում հիշատակված ֆեյսբուքյան գրառումից հետո 168.am-ը հուլիսի 3-ին գրավոր հարցում է ուղարկել նրան (քանի որ բանավոր հարց տալու հնարավորություն չկա)՝ հետևյալ հարցադրումներով:
«Նիկոլ Փաշինյանի համար անկախության մասին խոսելը նույնչափ ֆիկցիա է, որքան նա 2018 թվականին, իշխանությունը զավթելիս խոստանում էր ջնջել կարմիր գծերը, վարկերը ջրել, տեսախցիկները ջարդուփշուր անել, արագաչափերը հանել»,- 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: