«Նրանք ինչպե՞ս են հանդուրժում այսպիսի բյուջետային օրակարգը, պարտքային և ծախսային դիզայնը, բայց ինչպես երևում է՝ այդ մարդկանց դա չի հետաքրքրում։ Իսկ կառավարությունը գործադիր մարմին է․ ինչքան շատ հավաքի, քերի, ինչքան շատ ծախսի, իր համար լավ է, քանի որ դա ինչ-որ տեղ նաև կորպորատիվ շահ է»,- հավելեց նա։
Նախկիններից ավելի նախկին այս պաշտոնյայի նշանակման մասին նախկինների դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց իր հեղափոխական աշխատանքային գործիքով՝ Ֆեյսբուքով։
4 միլիոն 641.889 դրամ. այս անգամ ահա այսքան է Ֆինանսների նախարարության համար արժեցել շենքերի մաքրման ծառայությունները: Ինչպես ձմռանը, այնպես էլ՝ գարնանն այս առաքելությունն առանց մրցույթի վստահվել է «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ին՝ նույն գումարի չափով: Շուրջ 4 միլիոն 642.000 դրամով ընկերությունը 1 ամիս մաքրելու է Ֆիննախի վարչական շենքի տարածքը: