Շիրակցի ֆերմեր Տիգրան Ավագյանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունների շնորհիվ այսօր գյուղացին մնացել է միայնակ իր խնդիրների հետ։ Գյուղատնտեսության համար տարին ոչ բարենպաստ է համարում, շեշտելով՝ միակ լավ բանն այս տարի պարարտանյութի աննշան էժանացումն էր՝ պայմանավորված նրանով, որ այս տարի դաշտերը քիչ հատված էինմշակված, նաև ռուբլու կուրսի ցածր լինելն է նպաստել դրան։
«Էդ ի՞նչ են արտադրում, ի՞նչ վերլուծություն ու տեխնոլոգիա ունեն, որ Եվրոպա են արտահանելու: Իբր սովորական մեքենայով կարողանում էին հասցնել 1000 կմ այն կողմ՝ ռուսական շուկա, որտեղ ՀՀ արտահանողների համար կանաչ լույս էր. երկու անգամ Լարսում ստուգում արեցին, եղած գյուղմթերքը չէր համապատասխանում ստանդարտին, ի՞նչ Եվրոպա: Եվրոպա ի՞նչ ճանապարհով են տանելու. պատկերացնո՞ւմ են այդ խոսողները, կամ՝ էդ ի՞նչ ունենք արտադրած, որ կողքի շուկաներում չեք կարողանում իրացնել, տանում եք Եվրոպա»:
Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի մի խումբ ֆերմերներ որոշել էին փակել Արտաշատ-Երևան ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով չեղարկել դեկտեմբերի 6-ից մորթը սպանդանոցներում պարտադիր իրականացնելու մասին որոշումը։ Բարձրացրած աղմուկից հետո, Արարատի մարզպետարանը ֆերմերներին կանչել էր ու հորդորել դադարեցնել բողոքը և մինչև Ամանոր մորթը կատարել այնպես, ինչպես նախկինում։
Պարենային անվտանգության ապահովման առումով Հայաստանում ստեղծվել է ծանր իրավիճակ՝ ահազանգում է Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ Սարգիս Սեդրակյանը։
168.am-ի հետ զրույցում Վայոց ձորի ֆերմեր Տիգրան Եղոյանն ասաց, որ կոնկրետ այս պահին մարզում չէ, Գեղարքունիքում է, սակայն իրեն փոխանցել են, որ Վայոց ձորում՝ Ջերմուկի հատվածում, իրավիճակը նույնն է, ինչ երեկ։