Պաշտոնական Երևանն ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց Նիկոլ Փաշինյանին։
«Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում»,- հունվարի 10-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արդեն 1 ամիս Բերձորի միջանցքը թշնամի Ադրբեջանի կողմից փակ պահելու հանգամանքին և նշված հատվածում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ իշխանության կողմից հնչող հայտարարություններին։
«Չեմ կարծում, թե մենք հիմա պետք է հրապարակային քննարկենք մեր բանակի սպառազինության և տեխնիկայի համալրման հարցը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ զենքերի գնման գործընթաց, և ի՞նչ փուլում է այն։
«Կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը և նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետև դուք տեսնում եք, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը»,- հունվարի 10-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ հրապարակումների, պայմավորվածությունների փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն այլ բան է ուզում։
«Անկեղծ ասեմ, ցանկացած բանի պատասխանատուն, ի վերջո, երկրի իշխանությունն է և երկրի գործադիր իշխանության առաջին դեմքը»,- երեք տարի դադարից հետո 2023 թվականի հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի շրջափակման, Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման համար և այլ խնդիրների համար մեղադրում է հենց իրեն։
Նիկոլ Փաշինյանը 3 տարվա դադարից հետո 2023 թվականի հունվարի 10-ին, Կառավարության շենքում հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ պատասխանելու նրանց հարցերին։