Հասկանալով սա՝ Զելենսկին փորձեց ինչ-որ ձևով «դուռը շրխկացնել», ցույց տալ Թրամփին այդ մոտեցումը։ Տեսնում ենք արձագանքները, կան որոշ մարդիկ, որոնք ասում են, թե Զելենսկին իսկական տղամարդու նման պահեց իրեն, սակայն դիվանագիտության նպատակը դրանում չէ, քանի որ ինքն էր Մակրոնին խնդրել միջնորդել նման հանդիպման համար, ինքը գիտեր՝ ուր է գնում, ինքը գիտեր, թե որ կետերում կարող է սադրանք լինի, և նման լարման համար ինչը կարող է թրիգեր աշխատել, նա պետք է պատրաստ լիներ դրան նաև նախկինում իր անցած ճանապարհով՝ գուցե հումորով դուրս գար այդ ամենից, ինչո՞ւ ոչ։