«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ից սա ակնհայտ թաքցվել է, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն իմացել է այս առաջխաղացումների մասին և թաքցրել են մեր հանրությունից: Հարցն այստեղ է՝ ինչո՞ւ եք թաքցնում, դուք քանի՞ գլուխ ունեք, որ մեզանից, ինձանից, մեր երեխաների անվտանգությունից կտրում եք և թաքցնում ձեր քաղաքական դիվիդենտների համար»,- ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կեղծ խաղաղություն է բերում:
«Քանի դեռ մեր հայրենակիցները պատանդ են Բաքվում, հայ ժողովուրդը ոչ միայն խաղաղության, այլև ընդհանրապես արժանապատվության մասին խոսելու իրավունք չունի։ Քանի դեռ այս մարդիկ օր առաջ չեն ազատվել ադրբեջանական բանտերից, մենք հանգիստ ապրելու տարբերակ չունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հրապարակախոս Հարութ Ուլոյանը։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, ք․գ․թ․ Գևորգ Ղուկասյանը 168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ բուն պրոցեսին նախորդել էր 87 կոնգրեսականների կոչը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ամիսներ տևած աշխատանքի արդյունքում․
«Մի լսեք նրա խոսքերը, նրա գործերին նայեք, իսկ գործն այն է, որ ինքն այնտեղ դանդաղ գործողության ռումբ է դրել»:
Հրապարակախոս Հարութ Ուլոյանն այն կարծիքին է, որ Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրայից հեռացնելու կառավարության որոշումը գործող իշխանության կողմից Թուրքիային հաճոյանալու հերթական քայլերից է:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև հռչակագիրը և դրանից բխող ԱՄՆ դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում դեռ երկար կքննարկվի միջազգային ու ռեգիոնալ մամուլում։
«Այսօր Սպիտակ տանը կայացած Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը ստորագրեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին»: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: