Փաշինյանն իմացել է, որ օգոստոսի 8-ից առաջ է Ադրբեջանը դիրքեր դրել մեր տարածքում. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրավիրած ասուլիսի ժամանակ խոսեց 2025 թվականի օգոստոսին տեղի ունեցած վաշինգտոնյան հանդիպումներին նախորդած զարգացումների մասին, որի համատեքստում նախաստորագրվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը:

Նա, մասնավորապես, հայտարարեց, որ 2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում է եղել Հայաստանի տարածքում, ինչն իշխող կուսակցությունը թաքցնում է:

«2025 թվականի օգոստոսի 8-ը ուրբաթ օր էր, իսկ դրանից առաջ, եթե հիշում եք, պաշտոնական տեղեկություններ տարածվեցին մամուլում, որ ստորագրվելու է փաստաթուղթ: Ես կարծում եմ՝ այս ապացույցներն այն մասին են, որ անմիջապես Ադրբեջանն անցել է գործի:

Այսինքն, նոր դիրքեր է կառուցել, ճանապարհներ է կառուցել, բարելավել է ռազմավարական կոմունիկացիաները, որպեսզի հարկ եղած դեպքում աշխարհաքաղաքական իրավիճակը կամ ինչ-որ մի իրավիճակ թույլ տա, որ Ադրբեջանն անցնի գործողությունների:

Կարդացեք նաև

Ամեն դեպքում, այս վիճակն այս պահի դրությամբ հնարավորություն է տալիս իր վերահսկողության տակ պահել ռազմավարական անվտանգության նշանակության կարևոր օբյեկտներ. Սոթքի հանքավայրը, այդքան ջրային ռեսուրսներ այնտեղ կան: Օրինակ, Վարդենիսի մեր այդ հատվածը շատ հարուստ է ջրային ռեսուրսներով, ջրի աղբյուրներով, այնտեղ մեր բնակավայրերն են, մեր ռազմավարական նշանակության ճանապարհն է, որը գյուղերը կապում է մայրուղու և Երևանի հետ, և այլն:

Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ից սա ակնհայտ թաքցվել է, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն իմացել է այս առաջխաղացումների մասին և թաքցրել են մեր հանրությունից: Հարցն այստեղ է՝ ինչո՞ւ եք թաքցնում, դուք քանի՞ գլուխ ունեք, որ մեզանից, ինձանից, մեր երեխաների անվտանգությունից կտրում եք և թաքցնում ձեր քաղաքական դիվիդենտների համար»,- ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կեղծ խաղաղություն է բերում:

«Այդ ամրացված շրջանների հետ կապված էլ, որ նրանք ցուցադրում են և պոպուլիզմի առարկա են դարձրել, այդ պաշտպանական շրջանները նրանք անում են բացառապես քաղաքական նպատակներով, դա չունի ռազմական բաղադրիչ»,- շարունակեց Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ ՀՀ սահմանային անվտանգության հարցերը չկան միջազգային դիսկուրսում:

 Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031