Երբեք մի՛ նախանձեք այլոց երջանկությանը, քանի որ այդ երջանկությանն անպայմանորեն մի փորձություն է կցորդված: Մի՛ նայեք այլոց արտաքին երջանկությանը, մի՛ դատեք արտաքինից: Տեսե՛ք, թե որքա՜ն եք սխալվում, երբ տարվում եք՝ ձեր վիճակը միշտ ուրիշների վիճակի հետ համեմատելով: Ջանացեք սիրե՛լ այն համեստ կյանքը, որը դուք ձեր ձեռքով եք կառուցել: Մի՛ փափագեք ուրիշի վիճակը, քանի որ բոլոր վիճակներին էլ մի խաչ է կապված, և նախընտրելին, անշուշտ, պիտի լինի ձե՛ր խաչը: