Ինչքան էլ փորձեն սպառազինություն գնելու ու պաշտպանական խնդիրներ լուծելու անվան տակ արդարացնել այն հսկայական պարտքերը, որոնք կուտակել են Հայաստանի այսօրվա իշխանությունները, մի բան փաստ է, որ նրանք անհամեմատ ավելի շատ պարտք են ավելացրել, քան իրենց բոլոր նախորդները միասին։ Երբ եկան իշխանության, կառավարության պարտքը 6.3 մլրդ դոլարից պակաս էր, հիմա հասել է 13.9 մլրդ դոլարի։