Այսօր խորհրդարանում քաղաքացիների համընդհանուր եկամուտների հայտարարագրման վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանն ասաց, որ բոլոր ժամանակների կառավարությունները, ցանկացած բան որ ուզում են անել, մեջբերում են միջազգային փորձը, բայց կիսատ են մեջբերում։
Այսօր խորհրդարանում ֆիզիկական անձանց համընդհանուր եկամուտների հայտարարագրման նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարեց, որ համակարգը կներդրվի 2023 թվականից, փուլային տարբերակով քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները։