Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Երևանի 147 հիմնական դպրոցի բակում բացվեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի բրոնզաձույլ արձանը։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008-2018 թվականներին, Արցախի Պաշտպանության բանակի սպառազինման և վերազինման քաղաքականությունը որդեգրվեց որպես ռազմաքաղաքական առաջնահերթություն՝ ի պատասխան տարածաշրջանային ռազմական հավասարակշռության խախտմանն ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ պատրաստություններին։
«Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ, դրանից առաջ կան բուֆերներ։ Օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, դրանից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են ամենուր»,- խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: