Նիկոլը հայտարարում էր, որ ինքը գերագույն հրամանատար է, թող որևէ մեկը չկասկածի, երկու պատերազմներում տեսանք՝ նա ինչի է ունակ, եթե նրա օրոք մի պատերազմ էլ լինի՝ հավատացեք, Հայաստանի վերջն է լինելու։ Իսկ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է պատերազմ սկսելու համար»,- շեշտեց նա և հավելեց՝ չի բացառում, որ COP-29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական գործողության, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական նորանշանակ ղեկավարությունը ծանոթանա դիրքերին ու տեղեկատվությանը։
«Օրինակ ես, եթե նախկինում սովորական սայլակից էի օգտվում, հիմա տարիքս թույլ չի տալիս, պետք է օգտվեմ էլեկտրականից, որն ավելի թանկարժեք է, ուրեմն՝ ես պատրաստ պետք է լինեմ անցնել ֆունկցիոնալության ցանկացած գնահատում՝ առանց կարգավիճակի փոփոխման։
«Ինչպես երևում է, ՀՀ Սահմանադրության հարցն ուղիղ բանակցությունների և միմյանց փոխանցված բանակցային փաթեթների մաս չէ, այլ սա վերաբերում է Ադրբեջանի այն պահանջների շարքին, որոնք հնչեցվում են հրապարակային։ Սակայն երեկ ամենևին էլ առաջին անգամը չէր, երբ Ադրբեջանի ղեկավարն այս հարցը բարձրացնում էր, ինչը նշանակում է, որ սա կայուն դիրքորոշում է, և Ադրբեջանն իր այդ պահանջից չի հրաժարվելու։
Հանձնաժողովը վտանգ է տեսնում, որ քաղաքական իշխանությունը քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարող է հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն ու ընտրական գործընթացն անժամկետ հետաձգել:
Օրեր առաջ էլ աչքալույս տվեցին, թե Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի շարունակական ջանքերը՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային պարտավորություններից բխող նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Պաշտոնական հաղորդագրության մեջ էլի ձևակերպումներ կան, որոնք որևէ աղերս չունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ: Ակտիվ հղումը տրված է, ցանկացողները կարող են ծանոթանալ դրան: