Ադրբեջանի իշխանություններն առաջիկայում փոփոխություններ կմտցնեն երկրի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոնների մեջ

«Ռուսական կողմի ներդրած նոր կանոնները և երկրում օտարերկրացիների գտնվելու տևողության պահանջների խստացումը մեր կողմից դիտարկվում են առաջին հերթին մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում»,- Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ադրբեջանական կողմը ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում կառաջնորդվի հավասարության և փոխադարձության սկզբունքով:

«Այս առումով մոտ ապագայում նախատեսվում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ Հանրապետության տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետը որոշող կանոններում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնությունում առանց վիզայի օտարերկրացիների գտնվելու ժամկետը փոփոխելու որոշումը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031