Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր տեղի է ունենում «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Առաջիկա օրերին ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և առհասարակ կառավարող ուժի կազմում «գորշ կարդինալի» համարում ունեցող Տիգրան Ավինյանը կդառնա Երևանի փոխքաղաքապետ՝ դե ֆակտո իրականացնելով նաև Երևանի քաղաքապետի պարտականությունները: