Օրերս Դատալեքսից տեղեկացանք, որ դատարանում քննվող գործով 18 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի զինծառայող, ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի համապատասխան հրամանով Արցախի Հանրապետություն մեկնելուց և Պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության անցնելուց, որը զուգորդվել է դրա փաստացի չկատարմամբ»:
Մարտիկ Մարտիրոսյանը հավելեց նաև, որ նույնիսկ մեկ երեխա ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահությանը, եթե համաձայնություն չեն հայտնում: