ՀՀ գլխավոր դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում էր ներկայացրել դատարան և պահանջել հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985.000 դրամ։
«Անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործը, որով անցնում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը, դատարանում է։
Ես էլ եմ հիմա ասում՝ առաջինը թող դիմեն փորձաքննության, և երկրորդը, քանի որ ինձ վրա էլ է քրեական գործ հարուցված, գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ պատասխանի: Ես կարող եմ ասել, որ Զինված ուժերի գնումներն իրականացվել են ընթացակարգերի համաձայն: Որքան ես գիտեմ՝ այդ հրթիռների որակի հետ կապված խնդիրներ չկան: Առայժմ այդքանը կարող եմ ասել: Նորից եմ ասում, որ ես էլ եմ համաձայն՝ թող տանեն փորձաքննության: