Մոտակա 3 օրը պարալիզացնելու ենք ամբողջ քաղաքը. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ  հայտարարեց, որ հետագա սերունդներն ամոթով են հիշելու իրենց։

«Մեր օրոք Հայաստանը գցեց Արցախի ժողովրդին, որոնք մեր հայրենակիցներն էին։ Այս խայտառակությունից դուրս չենք կարողանալու գալ։ Նիկոլին կմոռանան, բայց կհիշեն, թե Հայաստանի միջոցով այնտեղ ինչ ոճրագործություն է  տեղի ունեցել։

Նիկոլը գնալու է 100 տոկոսով, ցանկացած գնով։ Մեր առաջին քայլը՝ փորձում ենք դա անել այնպես, որ նոր եկած իշխանությունը լինի լեգիտիմ, եթե չէ,  ժողովուրդը կդառնա անկառավարելի։ Դրա համար մեզ պետք է, որ ինչքան  հնարավոր է՝ շուտ անենք։

Չեմ հասկանում այն պատգամավորներին, ովքեր դուրս չեն գալիս, Նիկոլն իրենց բոլորին դարձրեց դավաճան։

Կարդացեք նաև

Մոտակա երեք օրը՝ երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացվելու է՝առավոտյան 08։00-ից մինչև 11։00-ն հաստատ»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930