Հարկման ընդհանուր համակարգին անցնելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսի հարկային բեռն անգամներով ավելացնում է, հանում է շրջանառության հարկի դաշտից, փոխարենը՝ նույն դաշտում գործող խոշոր բիզնեսին արտոնություններ է տալիս, նվազեցնում է շրջանառության հարկը։ Այսքանից հետո փորձում են համոզել, թե շրջանառության հարկը վնասակար է պետության համար, ու պետք է հրաժարվել դրանից։
Պետական եկամուտների կոմիտեն օրերս տեղեկացրել էր՝ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5 տոկոսով:
Տևական ժամանակ հասարակությանը մոլորեցնելուց հետո իշխանությունները ստիպված են խոստովանել, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը խաբկանք են։ Դրանք բոլորովին էլ այնպիսին չեն, ինչպիսին մինչև վերջերս ներկայացնում էին։
Նախորդ տարվա վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից աղմկոտ ազատումից, ապա քրեական գործով անցնելուց ու մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո, Վահան Քերոբյանը կարծես «խելոքացել» է. առաջվա նման, երբ դեռ նախարար էր, այլևս դոշ չի տալիս իրեն այդ պաշտոնում նշանակած կառավարության համար, ատամներով չի պաշտպանում։ Ընդհակառակը՝ մեղադրում է. հաճախ է սկսել քննադատել ձախողումների համար։ Իհարկե, ուղղակի չի հնչեցնում կառավարության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի անունը, բայց պարզ է, որ պատասխանատուն ու ձախողումների գլխավոր մեղավորը հենց նա է։
Գաղտնիք չէ, որ իշխանության մեջ բոլոր հարցերը վճռում է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած տնտեսությամբ, սոցիալականով, կենցաղային, այդ թվում՝ մանր-մունր խնդիրներով։
Պետական եկամուտների կոմիտեն իր ենթակայության «Ջի Սոլյուշնս» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացրել է աստղաբաշխական դրամաշնորհ՝ 580 միլիոն 200.700 դրամ։
Պետական բյուջեի հաշվին ամեն տարի կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում ՏՏ աջակցության համար։ Բայց գումարներն իրենց նպատակին չեն ծառայում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանն է։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հսկայական դրամաշնորհ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում միջոցառման շրջանակում ինժեներական լաբորատորիաների խմբակների աշխատանքների կազմակերպման նպատակով:
«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման 100 օրը և ներկայացրեց ընկերության զարգացման ռազմավարությունն ու տեսլականը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության կույրաղիքը։ Բոլորն աշխատում են, որ ՏՏ-ի համար լավ լինի։
Հայաստանի տնտեսության համար անցած գրեթե ամբողջ տարվա ընթացքում դրսից թելադրված արտակարգ գործոնների արդյունքում ստեղծված չափազանց նպաստավոր պայմաններում կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցվող հայտարարություններով նախադրյալներ էր ստեղծում, թե գերազանցելու է նախկին իշխանությունների ժամանակ վերջին 14-15 տարիների կտրվածքով գրանցված տնտեսական աճի ռեկորդը։ Բայց չհաջողեց։