Ժողովրդին թալանելուց էր խոսում՝ ժողովրդի կաշին քերթում են, հարկերն են ավելացնում, տուգանքներն են ավելացնում, հարկային բեռն են ծանրացնում, տարբեր ծառայությունների գներն են բարձրացնում։ Տրանսպորտն են պատրաստվում կրկնակի-եռակի թանկացնել։ Ժամանակին 150 դրամին դեմ էին, հիմա 300 դրամ են դարձնում։ Կարծես ժողովուրդը՝ նախկին ժողովուրդը չէ։ Իրենք որ հարստացել են, «պադավատներով» են շրջում, հասարակական տրանսպորտից այլևս չեն օգտվում, ժամերով կանգառներում չեն սպասում, խցկված չեն երթևեկում, արդեն կարելի է տրանսպորտի գինը 100-ից 300 դրամ դարձնել։
Մեկ տարի է, 6 մլն դոլար տվել են՝ կարևոր չէ, հայտնի՞, թե՞ անհայտ երգչի, ու դիմացը ոչինչ չեն ստացել։ Պետության փողը վատնել են ու հանգիստ նստել։ Ոչ մեկը պատասխանատվություն չի կրել դրա համար։ Գնում են, վարկեր են վերցնում, պարտք են անում, հարկատուների հարկերի հաշվին բարձր տոկոսներ են վճարում, որ փող բերեն՝ բյուջեի դեֆիցիտը փակեն, ծախսեր անեն, վեց միլիոն դոլար հենց այնպես բյուջեից հանել-տվել են, դիմացը ոչինչ չեն ստացել։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ տեղափոխվելուց հետո էլ կանգնած են ֆինանսական ու ապրուստ վաստակելու մեծ խնդիրների առջև: Դրան գումարվել է նաև դեռևս Արցախում հայաստանյան բանկերի մասնաճյուղերում գրավադրած ոսկեղենի վճարման պարտավորությունը: