Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին, նշեց, որ նոր մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանը ինչ-որ պահի հայկական մեքենաները վերցնի, ավելի խորը տանի ու մաքսազերծի։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և դրա հետևանքով տուժած տնտեսվարողների կրած վնասներին, ասաց, որ Կառավարությունը տուժած տնտեսվարողներին փոխհատուցում չի տրամադրելու։