Երկար ժամանակ է, ինչ կառավարությունը մտադիր է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների անձնական հաշիվները, մասնավորապես՝ հասանելիություն ստանալ նրանց բանկային տվյալների և դրանց շարժերի նկատմամբ։ Այդ նպատակով, նախորդ անհաջող փորձից հետո, վերջերս Պետեկամուտների կոմիտեն հանդես եկավ նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Սակայն մինչ այս նախաձեռնությանն անգամ օրենքի տեսք տալը, կառավարությունն ուզում է այն փորձարկել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։
«Գործ ունենք խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ սեպտեմբերի սկզբին Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական ասամբլեայի բանաձևով ճանաչվել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և մասնավորապես պահանջ է դրվել ազատ արձակել Արմեն Աշոտյանին, իսկ ԵԺԿ-ն Եվրոպայի միության կոալիցիոն 3 ուժերից մեկն է, իշխանություն ունի ԵՄ քաղաքական համակարգում: Այս տեսանկյունից գործ ունենք միջազգայնորեն ճանաչված քաղաքական հետապնդման հետ»։