Փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ քննիչը թույլ չի տվել, որպեսզի Վեհափառ հայրապետը մեկնի Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը, նաև Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու մարտի 22-ին:
Անընդունելի է, որ հայ մարդը գա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի վրա, ընդհուպ՝ ոտքով հարվածի Մայր Տաճարի դռանը, որի առաջ մենք բոլորս ծնկի ենք իջնում։ Բայց նրանք մեր հոգևորականներին և հատկապես Վեհափառ Հայրապետին չեն կարող հունից հանել։ Իրենք ուզում են, որ իրենց հետ հեռակա բանավեճի մեջ մտնենք, բայց մենք պիտի խոսենք մեր հավատացյալների հետ՝ […]