Ոմանք էլ ասում են, թե իբր Հիսուսի քարոզած բորոյականությունը կատարյալ, գաղափարական մի բարոյականություն է՝ անմատչելի մի գաղափարի վսեմ արտահայտությունը: Նրանք ասում են, թե Հիսուսի խոսած Լեռան քարոզը տառացիորեն գործադրելը հնարավոր չէ, քանի որ եթե փորձ էլ արվեր գործադրելու այն, այդ պիտի խարխլեր մերօրյա պետութենական հիմքերը, կարգերն ու կանոնները:
Աստծո համբերատարությունն ուղղակիորեն կապված է Իր կողմից մարդուն շնորհված ազատ կամքի հետ: Հարգելով մեր ազատ կամքը՝ Աստված համբերատարությամբ է մոտենում մեր ընտրությանն ու նրա հետևանքներին, չոչնչացնելով մարդկանց իրենց սխալների համար, հակառակ պարագայում երկիրն անմարդաբնակ կլիներ: Տիրոջ համբերատարությունն ուղղված է մարդկության փրկությանը. «Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար» (Բ Պետրոս 3:15):