Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռնի տեղահանության առաջին տարելիցն է։ 2023-ի այս օրը սկսված դժոխային իրադարձություններին զոհ դարձած հարյուրավոր արցախահայերի մահվան տարելիցը։ Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենաողբերգական ու խայտառակ կորստի տարելիցը։ Սեփական հայրենակիցներին անօգնական թողնելու ու թշնամական վայրագությունների վտանգին հանձնելու ամոթի տարելիցը։
«Դա հիմարություն է, Ցեղասպանությունը մոռացության տալու պատճառաբանություն է, չգիտեն ինչ ասեն։ Այսօր հեռուստացույց միացրեցի, տեսնում եմ՝ մարդիկ ծաղիկներով գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեր ժողովրդի երակների արյան մեջ է եռում Հայոց ցեղասպանության ցավը։ Այնպես որ, ի՞նչ անուն ու ազգանուն, ի՞նչ տարիք, ի՞նչ բան, չեն ուզում հավատան, իսկ ինչո՞ւ չեն ուզում։
Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող, տանկիստ Ժորա Մարտիրոսյանի զոհվելու 2-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ նրա շիրմին, այցի էին եկել հարազատները, ընկերները, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։