Դոլարի ու եվրոյի արժեզրկումից տուժում է նաև տուրիզմը, կառուցապատումը, երկրի ներդրումային գրավչությունը և այլն: Եթե կառավարությունն ինչ-որ կերպ պիտի օժանդակի տարադրամի աժեզրկման հետևանքները տնտեսության մասնակիցների վրա թուլացնելու գործին, ապա դա պետք է անի բոլորի և ոչ միայն՝ ՏՏ-ի նկատմամբ։ Հատկապես որ, առանձին ոլորտներում կորուստներն ավելի մեծ են, քան միայն տարադրամի արժեզրկման ազդեցությունն է։
Աշխարհում դոլարը թանկանում է, իսկ Հայաստանում շարունակում է արժեզրկվել։ Թե դրանից ինչպիսին են տնտեսության օգուտներն ու վնասները, շատ է խոսվել։ Բայց բոլորը մոռացել են այն հազարավոր քաղաքացիներին, որոնք մեծ վնասներ են կրում դոլարի ու ընդհանրապես տարադրամի արժեզրկումից։