Նիկոլն էլ կասի՝ ես ի՞նչ անեմ, ժողովուրդն է…, բայց ժողովրդին հո չի՞ գնալու ասի՝ հող ենք տալու, պիտի ասի՝ սա խաղաղության մասին է: Գալու է ասի՝ Վալոդ ջան, ուզո՞ւմ ես տղեդ չմեռնի, երջանիկ ապրես, էժան պոմիդոր ուտես, նա էլ կասի՝ հա:
Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում, երբ դրա արդյունքում, մեղմ ասած, թուլացվում է երկրի ամենաամուր պաշտպանական գիծը կամ գծերից մեկը՝ հյուսիսարևելյանը, հանրության տարբեր շերտեր օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումներով մեղադրանքներ են ուղղում զինվորականության, գեներալիտետի դեմ՝ պաշտոնաթող և ոչ պաշտոնաթող, բայց հատկապես Զինված ուժերում ծառայությունն ու պաշտոնավարումը շարունակող, հատկապես, երբ Պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը ներկայացուցիչներ ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խմբում:
«Ցավոք, այս իշխանության օրոք մենք տեսնում ենք ՀՀ իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով հենց այն թեզը, որը տարիներ շարունակ տարածում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա շատ մտահոգիչ է, մենք փորձում ենք սրա մասին խոսել, բարձրաձայնել, որպեսզի բոլորը տեսնեն ու հասկանան և, ի վերջո, գիտակցեն, որ այս իշխանությունների մնալու պարագայում մենք պարզապես դառնալու ենք Թուրքիայի ինչ-որ կցորդ մի տարածք»։