«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Ադրբեջանը, կարծում եմ, հրադադարի ռեժիմի խախտումներով, դրանում հայկական կողմին ուղղված մեղադրանքներով, փորձում է «հիշեցնել» Հայաստանին ստանձնած պարտավորությունների մասին, որն այս փուլում ենթադրում է հաջորդիվ 4 գյուղերի հանձնում: Խոսքը Տիգրանաշեն (Արարատի մարզ), Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար (Տավուշ) գյուղերի մասին է: Ադրբեջանը գտնում է, որ պետք է շտապի, քանի դեռ Հայաստանում որևէ քաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել և իր պլանները հարթ ձևով ընթանում են: Փաշինյանական իշխանությունը դրա համար պարարտ հող է նախապատրաստում և, բնականաբար, Ադրբեջանն անընդհատ շտապեցնելու է՝ հասնելու իր հիմնական նպատակին:
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնման շուրջ ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները, դրանց հնարավոր սպառնալիքներն ու առաջիկայում այդ լույսի ներքո սպասվող զարգացումները։
Այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում փակ հանդիպման էր, որի ավարտից հետո լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել նրան, սակայն բոլոր հարցերը մնացին անպատասխան։