Ովքեր պատմություն չգիտեն, թող լավ ուսումնասիրեն, մեր հազարամյա պատմության ընթացքում եկեղեցին միշտ փրկել է մեր պետականությունը։ Հիմա ինչո՞ւ են քննադատում Բագրատ սրբազանին, նա հայ չէ՞, մեր հայրենակիցը չէ՞։ Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում, այդպիսի բան ինչպե՞ս է հնարավոր։
Այսօր ՀՀ անկախության հռչակագրի պահպանմանը նվիրված հանրային քննարկման ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսքը սկսեց Ներսես Շնորհալու աղոթքով, որին միացան նաև քննարկման մասնակիցները։
Դիմադրության շարժման հրավիրած այսօրվա միասնության հանրահավաքը՝ հանուն Արցախի, մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Տերունական աղոթքով։