«Իրանի գործադրած դիվանագիտական ջանքերն առայժմ բավարար են, որ «Զանգեզուրով միջանցքը» չբացվի։ Ի դեպ, Ռուսաստանն այս հարցում ավելի շատ հարմարվողական դիրքորոշում ունի։ Ռուսաստանը մտածում է, որ, եթե այս տարածաշրջանում Արևմուտքի դերակատարում չկա, դա արդեն լավ է։ Ռուսաստանը չի մտածում, որ հանձնում է Հարավային Կովկասը Թուրքիային, որովհետև Ռուսաստանն ուղղակի չի կապում Թուրքիային Արևմուտքի հետ, ինչը, ըստ իս, շատ կոպիտ սխալ է։ Ռուսաստանը փորձում է համակերպվել Հարավային Կովկասում փոփոխված ստատուս-քվոյի հետ՝ այդ փոփոխված համակարգում փորձելով առաջ տանել իր շահերը»:
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը հասցրել է ծանոթանալ Լոռիի և Տաշիրի մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակված վրացական տուրօպերատորներից մեկի գրառմանն ու այդ գրառման հետ կապված բոլոր մեկնաբանություններին ու կարծիքներին։