«Մենք գործ ունենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ․ մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ։ Դրա համար մենք քայլերով պետք է գնանք առաջ, անենք այնպես, որ բոլոր միջազգային կառույցները, երկրները հասկանան, որ այս մեխանիզմը վտանգ է հայ ժողովրդի համար, և իրենք սկսեն մասնակցել իրենց ստեղծած մեխանիզմը քանդելու պրոցեսին»,- մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ ունեն մեծաթիվ համախոհներ, սակայն միայն դա բավարար չէ այսօր պայքարի համար։
«Եթե Վրաստանի իշխանությունների կողմից որոշ սխալներ թույլ չտրվեն, ապա այս ակցիաները դեպի մարման կգնան, բայց որոշ ակտիվություն ընդդիմության կողմից սպասվելու է։ Ընդդիմությունը փորձելու է իրավիճակն օգտագործել, նույնիսկ, եթե օրենքի նախագիծը հետ կանչեն, քանի որ կարողացան այդ հարցի շուրջ ակտիվորեն քաղաքական ու հասարակական դաշտի ներկայացուցիչներին հանել փողոց»,- նշեց Ջոնի Մելիքյանը։