Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա էին Սոնա Մնացականյանի իրավահաջորդը, նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, հանրային մեղադրողը, մեղադրյալ Արամ Նավասարդյանն ու նրա պաշտպանը:
Այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի կողմից մահվան ելքով վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին. մինչ այդ, բնականաբար, հայտարարվել է նախաքննության ավարտ ու դրանց արդյունքները ծանոթանալու համար ներկայացվել են նաև տուժող կողմին:
Հուլիսի 29-ին 66-ամյա Աշոտ Դ.-ն հիվանդանոցում մահացել է: