«Ինքը եթե գնա այդ ճանապարհով, իր բոլոր ծրագրերը կխորտակի: Ժողովրդի հետ շատ եմ շփվում, մարդիկ այնպիսի բաներ են ասում, որ որոշ ժամանակ առաջ չէին էլ ուզում լսել: Ժողովրդի մոտ դժգոհությունն այս իշխանություններից շատ ավելի բարձր մակարդակի է, քան թեկուզ մեկ տարի առաջ: Ժողովուրդը կարող է չհամակրել որևէ ընդդիմադիր ուժի, բայց բավական է, որ ինքը ատում է գործող իշխանությանը, և այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում, այն, ինչ ամբողջ աշխարհում՝ վռնդում են բռնապետին, նոր ընտրություններ են անում»: