Այսպիսի արհեստական աճերի հետևանք է, որ հասարակությունն իր վրա չի զգում վերջին տարիների բարձր տնտեսական աճերի ազդեցությունը։ Մարդկանց իրական եկամուտները հիմնականում չեն ավելանում, չնայած տնտեսությունը համաշխարհային մակարդակի աճերի մեջ է։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 9 ամսում աճել է 8.7 տոկոսով․ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներն են։ Իսկ քանի դեռ հայրենի իշխանությունները չեն սկսել ներբողել հերթական աճի մասին ցուցանիշը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168․am-ի հետ զրույցում հարկ է համարում հիշեցնել․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը տնտեսությունը բնութագրող ցուցանիշ չէ, այն իմպերատիվ չէ և չի կարող արտացոլել տնտեսության իրական զարգացումը, աճը»։
Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 12,2%-ով. Վիճակագրական կոմիտեն է հրապարակել սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
«Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Գիտեք նաև՝ խնդիր ենք առաջադրել 2023 թվականին ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»,- սա տնտեսության առկա վիճակի մասին Վիճակագրական կոմիտեի և Նիկոլ Փաշինյանի տեսակետն է, որը նա հանրայնացրել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թ. հունվարին բնութագրող վիճակագրությունը, որի համաձայն` նշված ամսում գրանցվել են 3229 ծնունդներ:
«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» մոգական բառերով իշխանության եկած նորեկները, որոնք գրանդիոզ ծրագրեր ունեին աղքատության հաղթահարման վերաբերյալ, պարզվում է՝ հերթական ձախողումն են արձանագրել: